Աշխատանքային այց
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարար Պապիկյանը հանդիպման ընթացքում Բիժան Զանգանեին ներկայացրել է առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները: Մտքեր են փոխանակվել ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց…
Տիգրան Ավինյանը կմեկնի Չինաստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն…
Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված…





