աշխատանքային այց

  • Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

    Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

    Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Առողջապանության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության…

  • Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը

    Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է: Հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը…

  • Շարունակվում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Շարունակվում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (UCLA), որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի…

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով տեսանյութ: Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

  • Մոսկվայում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

    Մոսկվայում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

    Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Մոսկվայում նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

  • Բակո Սահակյանը ժամանել է Մոսկվա

    Բակո Սահակյանը ժամանել է Մոսկվա

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա քաղաք, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից: