fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Առողջապանության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։

Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։

Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման խորացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ներկայիս առողջապահական մարտահրավերներին համապատասխանող ծրագրերի իրականացմանը:

Բելառուսի Հանրապետությունում Արսեն Թորոսյանը կայցելի բժշկական կազմակերպություններ, կծանոթանա հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ցրված սկլերոզի, օնկոլոգիական հիվանդությունների դեպքում կիրառվող բուժական մեթոդներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ