աշխատանքային այց

  • Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հարցեր

    Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հարցեր

    Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վարչապետը, ողջունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին և նշել, որ Հայաստանը կարևոր գործընկեր…

  • Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է. վարչապետը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է. վարչապետը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն…

  • Նիկոլ Փաշինյանը և Ժան Քրեթեյնը քննարկել են հայ-կանադական կապերի զարգացման հարցեր

    Նիկոլ Փաշինյանը և Ժան Քրեթեյնը քննարկել են հայ-կանադական կապերի զարգացման հարցեր

    ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։ Ժան Քրեթեյնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետին, ով հետաքրքիր, անսովոր քաղաքական կարիերա ունի, և այժմ առաջնորդում է…

  • Նյու Յորքում Հայաստանի վարչապետը հանդիպել է Հունաստանի վարչապետին

    Նյու Յորքում Հայաստանի վարչապետը հանդիպել է Հունաստանի վարչապետին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով Հունաստանի վարչապետին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի…

  • Վարչապետը «Սինոփսիսի» ղեկավարության հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր

    Վարչապետը «Սինոփսիսի» ղեկավարության հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից: Չի…

  • Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ

    Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ

    Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է…

  • Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը

    Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել…

  • ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

    ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

    Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան Վերա Զիմինան և ինստիտուտի գենետիկ պոլիմորֆիզնմերի հայտնաբերման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կոնստանտին Միրոնովը: Այցի շրջանակում քննարկվել է համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպչական և գիտագործնական հարցերը, որոնք ուղղված են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի բժշկակենսաբանական (ներառյալ`…

  • Գևորգ Լոռեցյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

    Գևորգ Լոռեցյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ: Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, սննդակարգին և ճաշացանկին: Նախարարի տեղակալը հետևել է քոլեջի տարածքում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Այս մասնաշենքը հագեցած կլինի ժամանակակից…

  • Ինչ օրակարգով է վարչապետը մեկնելու ԱՄՆ

    Ինչ օրակարգով է վարչապետը մեկնելու ԱՄՆ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ…

  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

    Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

    Աշխատանքային այցով Թուրքմենստան ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Աշխաբադում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ԱՊՀ երկրների փոխվարչապետները քննարկել են հասարակության թվային զարգացման ոլորտում մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի նախագիծն ու դրա իրականացման ուղղությամբ առաջիկայում նախատեսված քայլերը: ԱՊՀ տնտեսական խորհրդի…

  • Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

    Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

    Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին: Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ…

  • Նախարար Պապիկյանը ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին

    Նախարար Պապիկյանը ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատանքային այցը ՊԲ

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատանքային այցը ՊԲ

    Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ…

  • Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

    Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

    Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) սեպտեմբերի 4-ին հանդիպեց Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասին (Tõnis Lukas): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհավորելով նախարար Լուկասին նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեությունը մշակութային դիվանագիտության ուղղությամբ, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ…