աշխատանքային խումբ
Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մասին հաշվետվությունը և հաշվարկները, ինչպես նաև ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարների տեղակալները, քաղաքաշինության և պետական եկամուտների կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդականը և օգնականը:…
Տեղի է ունեցել Հասարակական մոնիտորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
Այսօր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության…
ՊՆ-ում անցկացվել է միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը
Հունիսի 20-ից 21-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթգծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրագործման միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը Մոսկվայում է
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 28-ից 31-ը Մոսկվայում անցկացվող «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման հարցերով հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից:
Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ աշխատանքային խումբը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն, երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով, մայիսի 15-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության չափագիտության վարչության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան
«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկային ծանոթանալու և մրցույթի անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Ալմաթի է մեկնել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հայաստանում է ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը
Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով այցելելու նպատակով մայիսի 13-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
Այսօր Քննչական կոմիտեում տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային խմբի աշխատակարգի շուրջ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն…
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրանք քննարկել են Անկարայի հետ С-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Այս մասին։ «Մեր հարգարժան նախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծելու աշխատանքային խումբ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար»,- ասված է թուրքական իշխանությունների հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ նախագահները քննարկել են Սիրիայի իրավիճակը…
Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի աշխատանքային խումբը Նուր-Սուլթանում է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Նուր-Սուլթան քաղաքում (ՂՀ, Աստանա) ապրիլի 25-ից 26-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կազմակերպչական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
ՆԱՏՕ-ի անդամներ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել: Երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են Սիրիայի հարցով երկկողմ քննարկումների արդյունքները տարբեր տեսանկյուններից մեկնաբանելու համար: Բացի դրանից` Վաշինգտոնը և Անկարան իրարամերժ մոտեցումներ ունեն ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ: Ամերիկացիները և թուրքերը չեն համաձայնեցրել այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Միացյալ…
Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու մասին առաջարկություններ մշակելու համար աշխատանքային խումբ կստեղծվի
Վարչապետը որոշում է կայացրել աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: Որոշման տեքստում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:…
Բաքվում կկայանա Կասպից ծովի երկրների աշխատանքային խմբի համաժողովը
Փետրվարի 19-20-ը Բաքվում տեղի կունենա Կասպից ծովի բարձր մակարդակի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` Կասպից ծովի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ,- տեղեկացնում է ադրբեջանական azertag.az : Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայից բխող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Կասպից ծովի պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովի արդյունքները: Ադրբեջանը կներկայացնի Կասպից ծովի բարձր մակարդակի աշխատանքային խումբը` Խալաֆ Խալաֆովի…













