աշխատանքներ

  • Փրկարարները շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները. Արխացի ԱԻՊԾ

    Փրկարարները շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները. Արխացի ԱԻՊԾ

    Նախորդ շաբաթների համեմատ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք: Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրին պատուհասած վտանգը դեռշարունակվում է, ուժի մեջ է ռազմական դրության ռեժիմը: Օր օրի ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է…

  • 30 տարիներ շարունակ աշխարհին դիմաց ըսինք և այսօ՛ր ալ կ՚ըսենք՝ Արցախը մե՛րն է․ Արամ Ա Կաթողիկոս

    30 տարիներ շարունակ աշխարհին դիմաց ըսինք և այսօ՛ր ալ կ՚ըսենք՝ Արցախը մե՛րն է․ Արամ Ա Կաթողիկոս

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Facebook-ի իր էջում գրել է․ «30 տարիներ շարունակ աշխարհին դիմաց ըսինք եւ այսօ՛ր ալ կ՚ըսենք.- Արցախը մե՛րն է։ Մեր ինքնորոշման իրաւունքը մեր արեան գնով հաստատեցինք։ Մեր հայեացքները, մտածումներն ու աշխատանքները պէտք է ուղղենք դէպի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում»: https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3648128711875669

  • Շենգավիթում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ. ԱԻՆ

    Շենգավիթում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ. ԱԻՆ

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Շենգավիթում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

  • Զինծառայողի համար լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

    Զինծառայողի համար լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային…

  • Արցախում շարունակվում է ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցախում շարունակվում է ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Արցախում շարունակվում է ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները: Այս պահին հաստատվել է 32 քաղաքացիական անձի մահվան դեպք և ավելի քան 100 վիրավոր https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/674955453451153/

  • Երևան-Սևան-Իջևան ճանապարհ մի հատվածի ձախ կողմը փակ է լինելու երթևեկության համար

    Երևան-Սևան-Իջևան ճանապարհ մի հատվածի ձախ կողմը փակ է լինելու երթևեկության համար

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել -ում: Նախարարությունը հայտնում է, որ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի մի հատվածի ձախ կողմը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար Ճանապարհի ձախակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ…

  • Ապամոնտաժվել է Սարի թաղում գազատար խողովակին զոդված մետաղական խաչը

    Ապամոնտաժվել է Սարի թաղում գազատար խողովակին զոդված մետաղական խաչը

    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրված մետաղական խաչն ապամոնտաժվել է: «2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության,…

  • Նոր նշանակում՝ Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ում

    Նոր նշանակում՝ Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ում

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին: Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ: Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը…

  • Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատման շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել

    Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատման շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել

    Գյումրու համայնքապետարանը տեղեկացնում է, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ «Հարգելի գյումրեցիներ, Ձեր ահազանգերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտնվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել,…

  • Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

    Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

    ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 01․00-ից 07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։  

  • ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար. պարզաբանում

    ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար. պարզաբանում

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերը աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։ ՊԵԿ-ը հայցում է…

  • ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

    ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

    Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին: ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի…

  • Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի են տարածվել

    Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի են տարածվել

    Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի մասշտաբային են դառնում: Իշխանությունները հայտնում են, որ հրդեհների տարածքը հասել է 485,6 հազար հեկտարի: Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ այրվել է 1,2 մլն ակրա հող: Հայտնի է, որ կա 7 զոհի, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2,4 հազար մեքենա և 310 բուլդոզեր: Այս մասին տեղեկանում ենք Associated Press գործակալությունից:

  • Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացու որոնողական աշխատանքները

    Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացու որոնողական աշխատանքները

    ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 10։00-ին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և 40 քաղաքացիներ։ Ժամը 19։23-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։ ԱԻՆ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին…

  • ԱԻՆ նախարարը ներկայացրել է ՓԾ տնօրենի նոր տեղակալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԱԻՆ նախարարը ներկայացրել է ՓԾ տնօրենի նոր տեղակալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարարը արդյունավետ և հաջող աշխատանք է մաղթել գնդապետ Տիգրան Պետրոսյանին: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Նախարար Ցոլակյանը նշել է, որ…