Հասարակություն

Երևան-Սևան-Իջևան ճանապարհ մի հատվածի ձախ կողմը փակ է լինելու երթևեկության համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել -ում: Նախարարությունը հայտնում է, որ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի մի հատվածի ձախ կողմը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար

Ճանապարհի ձախակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար: Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով:

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։

‼️ Ճանապարհի ձախակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար⚠️ ՀՀ տարածքային կառավարման և…

Geplaatst door ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia op Dinsdag 22 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ