Աշոտ Ղուլյան
Արցախի ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Գեղամ Ստեփանյանին
Քիչ առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Գեղամ Գ. Ստեփանյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ «Անչափ ուրախ եմ, բայց ոչ այնքան Գեղամի, որքան մեր երկրի համար: Որ թեկուզ դժվարությամբ, սակայն բարեկիրթ և ուսյալ արցախցի երիտասարդները կարողանում են իրենց աշխատանքով և օրինակելի պահվածքով ինքնուրույն…
Մեր հակառակորդը դասեր չի քաղել 1992-94 թվականների պատերազմից. Ղուլյան
Այսօր` հոկտեմբերի 3-ին, Արցախ Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ասաց` պատերազմը համատարած է, հակառակորդն օգտագործում է պատերազմի բոլոր հնարավոր ուղղությունները: «Այն, ինչ որ տեղի է ունենում ռազմի դաշտում, որտեղ մեր պաշտպանության բանակը, մեր կամավորները հերոսական գործողություններ են կատարում` ամեն րոպե դիմելով հերոսությունների, նույն ձևով դա կատարվում է մեր կյանքի բոլոր բնագավառներում: Պարզվում է, որ…
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 24-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի անունըհավերժացնող պուրակում տեղադրված հուշարձանի պատվանդանին: Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում…
Աշոտ Ղուլյանն ընդունել է ԼՀԿ-ի պատգամավորներին
Մայիսի 11-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու…
Աշոտ Ղուլյանի նամակը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին ու բյուրոյի անդամներին
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին, որով արձագանքել է համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և ԱՀ-ում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ «Ձերդ Գերազանցություն, Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն…
Նախնական տվյալներով՝ Արցախի նոր խորհրդարանը կկազմեն 5 ուժեր
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում հայտարարել է, թե ԱՀ խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով, որ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են անցել նոր խորհրդարան։ Ամենաշատ ձայները ստացել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը (Արայիկ Հարությունյան)՝ 29688 ձայն (40.4 տոկոս)։ Դաշինքին նախորդում են «Միասնական հայրենիք» կուսակցությունը (Սամվել Բաբայան), որը հավաքել է 7365 ձայն (23.63…
ՀՀ և Արցախի ԱԺ նախագահները հանդիպում են ունեցել
Այսօր՝ փետրվարի 22-ին, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող…
Արցախի խորհրդարանում մեկնարկել է գարնանային նստաշրջանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 20-ին գումարել է 11-րդ նստաշրջանի առաջին նիստը: Բացելով նիստը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ նշելով, որ 32 տարի առաջ փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդն աշխարհի կողմից ճանաչվեց որպես իր ոտնահարված իրավունքների ու ազատությունների և պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու պայքարի ելած հանրություն: «Ղարաբաղյան շարժման արդյունքն այսօրվա…
Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին: Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերահսկիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը…
Արցախի միացումը մայր Հայրենիքի հետ վերջնանպատակ է․ Աշոտ Ղուլյանը արձագանքում է վարչապետի հայտարարությանը
Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին: «Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների…
Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյանի հետ
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել…
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը
Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ Հայտարարություն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման…
Արցախի խորհրդարանը կգումարի հերթական նիստը
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 18-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները ստացած օրինագծերի՝ հերթական նիստում քննարկելու հարցերը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության…
Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ՝ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միջև
Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձևավորմանը և Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության և…
Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին
Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող միջոցառումների խորհրդի մասին: ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական…