Աշոտ Մինասյան
Իշխանության յուրացում նախապատրաստելու գործով անցնող «Սիսական» ջոկատի հրամանատարը կկալանավորվի
Իշխանության յուրացման ու պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի։ Այս մասին Armtimes-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Վերջինս նշել է, որ Վերքաննիչ քրեական դատարանը բավարարել է Դատախազության բողոքը։ Նշենք, որ ավելի վաղ Առաջին ատյանի դատարանը մերժել էր՝ Մինասյանին…
Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ
Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ https://www.facebook.com/aramo.vardevanyan/posts/3930788836935222
Ձերբակալվել է Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը
Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա արձանագրեց, որ չի կարող լուրջ վերաբերել կասկածանքին,…