Իշխանության յուրացման ու պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի։
Այս մասին Armtimes-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վերջինս նշել է, որ Վերքաննիչ քրեական դատարանը բավարարել է Դատախազության բողոքը։
Նշենք, որ ավելի վաղ Առաջին ատյանի դատարանը մերժել էր՝ Մինասյանին որպես խափանման միջոց կալանավորելու միջնորդությունը։

