ապահովագրություն
2020թ․-ից փոխհատուցում կտրամադրվի նաև մինչև 1998թ․ զինծառայողների հետ տեղի ունեցած դեպքերի համար
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստում այսօր որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկն էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերը: Հիշեցնենք, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Գրում է Aravot-ը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 395.6 մլն դրամ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 395.6 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում`…
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 313.7 մլն դրամ. Արցախի Ֆիննախ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա օգոստոսի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 313.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված…
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը…
Առողջապահության ապահովագրությունը` կառավարության 5-ամյա ծրագրում
Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության…





