Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 395.6 մլն դրամ

Ամենադիտվածներ

Բակո Սահակյանը հանդիպել է Սամբոյի Եվրոպայի առաջնության արցախցի մրցանակակիրների հետ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 395.6 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ֆինանսների նախարարությունից։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ