ապաշրջափակում
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում կայացել է Հայաստան-Թուրքիա հանդիպում. Քննարկման առանցքում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքները
ԵԱՀԿ ԽՎ Վիեննայի նստաշրջանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։ Քննարկվել են հարաբերությունների կարգավորումը և ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
ՄԱԿ-ը պետք է անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվողներ. Միրզոյան
Փետրվարի 28-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկել ելույթով: Azat TV-ին ներկայացնում է նախարարի ելույթ ստորև. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ…
Շրջափակում հանուն ապաշրջափակման. ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել
Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր կրկին «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են՝ պահանջում են, որ ռուսաստանցի խաղաղապահները կատարեն եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պարտավորությունը: Ակցիայի մասնակիցները, ինչպես նախորդ շաբաթ, այսօր էլ հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, իրենց աջակցությունն են հայտնել արցախահայությանը՝…
Միայն Հայաստանո՞ւմ են ռուսները վերահսկելու տրանսպորտների անվտանգությունը, թե՞ նաև Ադրբեջանում․ Այվազյան
Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու դրա իրականացման թեմայով։ Չկրակելու հրաման եղել է, ապացույցները բազմաթիվ են․ Այվազյան Մենք դարձանք մեր թշնամին. Այվազյան «Ենթադրենք միջանցքի կամ բաց ճանապարհների պայմանավորվածությունը իրականացվում է, որը վերահսկվելու է ռուսական համապատասխան ծառայությունների կողմից: Հարց է առաջանում. այդ վերահսկողությունը միայն Հայաստանու՞մ է իրականացվելու…
Բաքուն շարունակում է ուժի կիրառման սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նկատմամբ․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին չխոչընդոտել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործմանը։ ԱՄՆ-ն դրական է գնահատել ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները ու ընդգծել ընտրությունների մրցակցային բնույթը Փաշինյանի գլխավորությամբ՝ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ…
Տարածաշրջանի շրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը RG-ի հետ հարցազրույցում խոսել է տարածաշրջանի ու Հայաստանի ապաշրջափակման մասին։ Նա ասել է, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը առարկայական զրույց է վարում տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանի շրջափակման խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է։ Խոսելով հնարավորություններին, Օվերչուկը նշել է, որ Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի…
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խումբը չի շարունակում աշխատանքները․ Գրիգորյան
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում։ Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։ Գրիգորյանը նշեց, որ այդ հարթակում կառուցողական աշխատելու համար անհրաժեշտ է, որ ընդհանուր իրավիճակը առնվազն կայուն լինի։ Նա նշեց, որ այս…
ՌԴ փոխվարչապետը հույս է հայտնել, որ Անդրկովկասում կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Տվերի վագոնաշինական գործարանի արտադրած նոր վագոնները Հայաստան ուղարկելու կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ։ Օվերչուկը հույս է հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ ապաշրջափակման վերաբերյալ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ավարտից հետո: «Բոլորս անհամբեր սպասում ենք…
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը մոտ օրերս կհանդիպեն
Հունվարի 27-ին նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որի շրջանակներում քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցը։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը 1lurer-ի հետ զրույցում հանդիպման վերաբերյալ հայտնել է, որ այն կայանալու է մոտ օրերս։ Նա նշել է, որ օրակարգում չկա որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք…
Բաց քննարկում կկայանա վարչապետի՝ Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչի առիթով
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ այսօր՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20։30, Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի կունենա բաց քննարկում՝ կապված վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արված հայտարարության ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի ապաշրջափակման կոչի առումով ։ Քննարկումից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»։ Հիշեցնենք, որ…
Ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դատարանները ախաշրջափակվել են: «Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են: Շնորհակալ եմ ժողովուրդ ջան», – գրել է վարչապետը:










