fbpx
Քաղաքականություն

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խումբը չի շարունակում աշխատանքները․ Գրիգորյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում։

Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։

Գրիգորյանը նշեց, որ այդ հարթակում կառուցողական աշխատելու համար անհրաժեշտ է, որ ընդհանուր իրավիճակը առնվազն կայուն լինի։ Նա նշեց, որ այս իրավիճակում և սահմանային այսպիսի իրադրության պարագայում դա հնարավոր չէ անել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ