ապրիլ
Աշխատատեղերն ավելացել են շուրջ 8,5 հազարով․ սա ամենաբարձր ցուցանիշն է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով,…
ԱՄՆ-ն ծրագրում է մինչև ապրիլ պատվաստանյութով ապահովել քաղաքացիներին
ԱՄՆ-ի նախագահը խորհրդականը հայտնել է, որ մինչև հունվար կորոնավիրուսի պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժինը բաշխվելու է երկրի բնակչության շրջանում։ Ընդ որում, նա նշել է որ հունվարն ամենաուշ ժամկետն է։ Ասվել է նաև, որ մինչև ապրիլ պատվաստվելու հնարավորություն կունենա ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի։ Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսի վարակման ու դրանից մահացության ցուցանիշով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է։
Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 14-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակին: Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը: Հայտարարության մեջ նշված…
Աժ արտահերթ նիստը մեկնարկեց երկրորդ փորձից․ օրակարգում Քաղաքացու օր ունենալու նախագիծն է
Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են կառավարության ներկայացրած 4 օրինագծեր։ ԱԺ նիստի մեկնարկից առաջ պատգամավորները գրանցվեցին, սակայն առաջին անգամ գրանցված պատգամավորների թիվը չբավականացրեց, քվորում չապահովվեց։ Միայն երկրորդ փորձից հետո հնարավոր եղավ ապահովել քվորում այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավորները միացան գրանցմանը։ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը…
Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում ապրիլի 30-ին: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ առաջիկա նիստի թեմատիկան մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Երկու կողմերը զրուցել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների շուրջ:





