Ապօրինի առևտուր
Քաղաքապետարանը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը
Սեպտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող…
Ավարտվել է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, 2006 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, օժտված…
Քաղաքապետարանը հետևողական պայքար է սկսում փողոցային անօրինական առևտրի դեմ
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական…