ապօրինի զենք
Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել
Ապրիլի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում։ Նաև, ըստ տեղեկությունների, վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա: Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով: Ոստիկանները…
Արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Մասնավորապես, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի, թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների ու սվին-դանակի կամավոր հանձնման…
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել
Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 56-ամյա մի տղամարդ Կապանի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 120-ից ավելի փամփուշտ։ Սիսիանում բնակվող մի տղամարդ էլ Սիսիանի բաժին էր բերել առանց գործարանային համարի նռնականետ,…
Ապրիլի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 26 դեպք. Ոստիկանություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ 2-ական, ապօրինի ծառահատման, թմրամիջոցներ տեղափոխելու կանոնները խախտելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական…
Կրակոց՝ Ալավերդի քաղաքում․ Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվել է․ «2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական…
Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված զենքի քրգործն ուղարկվել է դատարան
Գլխավոր դատախազությունն այսօր հայտնում է, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 30-ին Գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննված քրեական գործն «ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ…
Ոստիկանության տարածքային բաժիններում հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության տարածքային բաժիններում հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք: Մասնավորապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած 64-ամյա կինը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Կնոջ հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք…
Երևանում ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան
Քիչ առաջ Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է հրապարակել հենց միջադեպի վայրից: Նա ասաց, որ Վիտալի Բալասյանյանը ներկայացրել է, որ ոստիկանները կասկածել են, որ իր մեքենայում հնարավոր է ապօրինի զենք լինի:
Բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով
Մարտի 18-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողները, ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևան-Երասխ մայրուղու 36-րդ կմ-ից Արարատի բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արմեն Գ.-ին՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևոր 1991 թ. ծնված Կարեն Ս.-ին: Զննությամբ՝ մեքենայի սրահից հայտնաբերվել է գազային…









