Ապօրինի տեղափոխում
Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին՝ վաղ առավոտյան ժամը 07։00-07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180 կգ քաշով «սիգ» տեսակի ձուկ։…
Թմրանյութի անօրինական տեղափոխության փորձը կանխվել է․ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով: Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության…
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 3 կգ հոգեմետ նյութ և 10 գրամ թմրանյութ. հարուցվել է քրգործ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Այս մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել…
ՊԵԿ-ը շների օգնությամբ թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) շների օգնությամբ այս տարվա առաջին կիսամյակում թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք է բացահայտվել: ՊԵԿ շնագիտական կենտրոնում կան բոլոր պայմանները շների բուծման և շնավարժ-կինոլոգների ուսուցման գործընթացի կազմակերպման համար: Նախատեսվում է շնագիտական բաժինը համալրել նոր մասնագետներով և շներով, որպեսզի բոլոր մաքսակետերում 24-ժամյա հսկողություն իրականացվի: Արդյունքում կբարձրանա…




