աջակցությւոն
Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։ Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68 000 դրամ աջակցություն է նախատեսված։ Ծրագրի շահառու են նաև անչափահասները։ Հիշեցնենք, որ կառավարության՝ փետրվարի 4-ի նիստում հաստատվել…
Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը
Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը` 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաշաթաղի շրջանի վարչակազմը։ «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և…
Այս պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել․ «Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի: Օգնությունը տարատեսակ…




