Առաջին Ալիք
Ռոզա Լինը վերջին փորձն է արել՝ Եվրատեսիլ մեկնելուց առաջ
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի Հայաստանի մասնակից Ռոզա Լինն իր վերջին փորձն է արել Հանրայինում՝ Թուրին մեկնելուց առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հաջողություն է մաղթել երգչուհուն։ Վերջինս նշել է, որ պրոմո տուրերից և Հայաստանում միջոցառումների արձագանքներից պարզ է դառնում, որ Ռոզա Լինն ու երգը…
Իրանի առաջին ալիքով՝ Հայաստանի հետ հարևանության ու համագործակցության մասին ֆիլմաշար է ցուցադրվում
Իրանի առաջին ալիքով մեկնարկել է «Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» խորագրով վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է ParsToday-ը։ Նշվում է, որ ֆիլմաշարի առաջին ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Ըստ աղբյուրի՝ վավերագրական ֆիլմերում պատմվում է Հայաստանի ու Իրանի մշակութային ընդհանրությունների ու հարևանության մասին, ներկայացվելու են երկու երկրների տնտեսական համագործակցության ու Հայաստանի միջոցով դեպի…
Ինֆորմացիայի արտահոսք․ գաղտնազերծվել են Հ1-ի «Դիմակահանդես» նախագծի առաջին 4 մասնակիցները
Առաջին ալիքն արդեն մի քանի օր է ինչ գովազդում է մեզ մոտ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի շնորհիվ հայտնի դարձած «Մասկի» հեռուստանախագծի հայկական տարբերակը, որը կրում է «Դիմակահանդես» անվանումը»: Այս հեռուստանախագծի ամբողջ հետաքրքրությունը մասնակիցների գաղտնիությունն է, քանի որ ժյուրիի ու հեռուստադիտողի համար ամենաինտրիգայինը կռահելն է, թե ո՞վ է այս կամ այն դիմակի ներքո։ Բայց, այլ բան է,…
Կոնֆերենցիաների գավաթ․ Նոա-ԿուՊՍ հանդիպումը կլինի Հ1-ի եթերում
UEFA-ի Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոա» – «ԿուՊՍ» խաղը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի էջից։ Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը մեկնաբանելու է Արմեն Գարամյանը։
Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում. Հ1
Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ հրատապ արձագանքի համար Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը: Օրերս Հանրային հեռուստաընկերությանը…
Բանավեճի մասնակիցների ընտրությունն անարդար է կատարվել․ 10 քաղաքական ուժերի հայտարարությունը
10 քաղաքական ուժեր միասնական դիրքորոշում են հայտնել՝ կապված կուսակցությունների ու դաշիքների առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ ու տարածել հայտարարություն։ «Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել։ Բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են…
Առաջին ալիքով հեռարձակված քարտեզի ու Արցախում կառուցվող նոր բնակավայրի մասին
«2 օր առաջ մեկնարկեցինք մեր ամենադրական ու նպատակային ծրագրերից մեկը. նոր բնակավայրի կառուցում Արցախում, որը նաև հեռուստատեսային հաղորդում կլինի, իսկ առաջին տունը կկառուցի Առաջին ալիքը. «100 տուն Արցախում» ծրագրի նախաձեռնողներով անչափ ոգորված էինք մեկնարկով», – Facebook-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա նշել է, որ, սակայն նվազագույն ուշադրություն են ստացել…
Վրաստանի խորհրդարանում ԼՂ-ի թեմայով քննարկում կլինի
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում դռնփակ քննարկում կլինի Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Նշվում է, որ քննարկվելու է՝ ԼՂ-ի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորները լսելու են Հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:
Հերթական խաբեությունը ֆեյսբուքյան տիրույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արդեն քանի օր է ֆեյսբուքյան էջերում գովազդի տեսքով, տարբեր կայքերի անուններով շրջանառվում Է մեծ գումարներ վաստակելու այս ծուղակը։ Ընդ որում, վստահություն ներշնչելու ակնկալիքով, գովազդի մեջ օգտագործել են Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Մերի Ներսիսյանի եթերային կադրը։ Այս հարցին Անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հորդորելով մարդկանց հեռու մնալ այս խաբեությունից։ Նա նշել է,…
Ի պաշտոնե, պարտավոր կլինեք պատասխանել մեր հարցերին․ ավագանու անդամը՝ քաղաքապետին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Հ1»-ին տված վերջին հարցազրույցին: Նա, մասնավորապես, նշել է. «Բարև Ձեզ, պրն․ Մարության, դիտեցի Ձեր հարցազրույցը Առաջին ալիքի եթերում։ Դե, ինչպես և սպասում էի՝ պլանավորած հարցեր և պարապած պատասխաններ։ Եվս մեկ անգամ հիացա Ձեր մասնագիտական հմտություններով։ Ասեմ, որ մեզ բացարձակ…
Դեսպան Սադոյանը հարցազրույց է տվել Վրաստանի Առաջին Ալիքի հայկական խմբագրությանը
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույց է տվել Վրաստանի Վրաստանի Առաջին Ալիքի հայկական խմբագրությանը։ Հարցազրույցը տեղադրվել է դեսպանության Facebook-յան պաշտոնական էջում, որը ներկայացնում ենք ստորև։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/videos/722274704862392/?__xts__%5B0%5D=68.ARBc52gIo5fejWDN9pktnrlCAx35n0mfNPQhC5jBarJS6voALp5XnCjwSKkrW8SYVf1KwnPUV2GIZJLCIOb_cJkkvGLmgL9io4k8oGJqdBMu6twMfApaH_PiWDzNJFhhRpD3YClT4h4BI-5hPf63rmka_7ftApoH29KH6H-JDlvVRU_56Z_-cq3byj902b_03w_CknoDjWt2ZF-y8jLtQI0TabAtsncPb5OvthHpV3BnkL9VvA8Xaxjz0r3FVO19Qz7FGr2-2BTKckPIAiZ7RnwRZJah9pgT1eO92RqWR0wHIIePglF85xspCtWrtwyk-dwKZFdm4MFtS6d3KcLPDijiPFop0OVr8xMdCCdb8R9lmtS_Ejjm4aX0kmmKT1trZDZ9XbzhyBwu_B-iwSkdvpFrJxtZo2iA3NIUuSfDahcf9-t0WUho3QCxZqs&__tn__=-R











