առողջական խնդիրներ
Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է վկայել ձեռքերի վիճակը
Ռուս թերապևտ Լյուդմիլա Լապան նշել է ձեռքերի որոշ փոփոխությունների մասին, որոնք կարող են վկայել օրգանիզմում վտանգավոր պրոցեսների մասին։ Մասնագետի խոսքով՝ օրինակ, ձեռքերի խիստ չորությունը կարող է ահազանգել ենթաստամոքսային գեղձի խնդիրների կամ կանդիդոզի մասին, իսկ մաշկի կապտավուն երանգը նշում է արյան խախտված շրջանառության, ինչն էլ, իր հերթին, սրտի խնդիրների մասին։ Թերապևտը նաև նշել է ձեռքերի մաշկի՝…
Ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել ձմերուկը
Ձմերուկը շատ համեղ և օգտակար է, սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող են վտանգել առողջությունը։ Այս մասին խոսել է գաստրոէնտերոլոգ Յանա Պրուդնիկովան։ Մասնագետը նշել է, որ ձմերուկը կարող է բացասաբար անդրադառնալ լյարդի ու երիկամների վրա։ Պատճառը կապված է դրա աճեցման ժամանակ կիրառվող վնասակար նյութերով։ Նրա խոսքով՝ ձմերուկը հարուստ է նաև կալիումով, որի մակարդակի…
Արամայիս Խաչատրյանն առողջական խնդիրները հաղթահարում է արվեստի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր քաղաքում ու մեր կողքին ապրում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք առողջական խնդիրները հաղթահարում են արվեստի միջոցով: Արամայիս Խաչատրյանն Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի ներառական կրթություն ստացող միակ սանն է: Արդեն 7 տարի նա առաջնորդվում է «Կարող եմ ավելին» սկզբունքով: ՄԱԿ-ը 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/1148374682611786/
Ռոբերտ Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի. ԲԿ տնօրեն
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին տրամադրեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ նրա՝ Ռ. Քոչարյանը բուժման մեջ է, հետազոտությունների արդյունքներից հետո պարզ կլինի՝ ինչ ծավալով է պետք վիրահատություն իրականացնել. «Տարեց անձ է, որ մի քանի օրգան համակարգերի խնդիրներ ունի, այդ ամենը պիտի բուժվի այնպես, որ մեկը…
Գագիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդնիրներ ունի․ հայտարարություն
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: «ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր…
Վոլկով – Դոս Սանտոս մենամարտը չի կայանա. պատճառը հայտնի է դարձել
UFC-ի ծանրքաշային մարտիկ, նախկին չեմպիոն Ժունիոր Դոն Սանտոսի և Ալեքսանդր Վոլկովի միջև կայանալիք մենամարտը չեղարկվել է: Բրազիլացի կործանիչը առողջության հետ կապված խնդիրներ ունի: «Դոս Սանտոսը մարտին չի մասնակցի առողջական խնդիրների պատճառով»,- հայտարարությամբ է հանդես եկել Վոլկովի թիմը: Վոլկով – Դոս Սանտոսը մենամարտը պետք է կայանար ՝ Մոսկվայում ընթացող UFC մրցաշարի գլխավոր իրադարձության ժամանակ՝ Նոյեմբերի 9-ին:
Եվրահանձնաժողովի նախագահը վիրահատության կենթարկվի
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առողջական խնդիրերի պատճառով ընդհատել է արձակուրդն Ավստրիայում և ուղևորվել Լյուքսեմբուրգ, որտեղ կենթարկվի հրատապ վիրահատության։ Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը։ Վիրահատական միջամտությամբ կհեռացվի նրա լեղապարկը։ Յունկերը պաշտոնավարում է 2014 թվականի վերջից, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է, կլրանա հոկտեմբերի վերջին։ Նրա փոխարեն արդեն նոր ղեկավար է ընտրվել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Փաստաբանը պնդում է, որ Ալեքսանդր Սարգսյանը բուժման նպատակով է Եվրոպայում
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը Հայաստանից մեկնել է բուժման նպատակով: «Պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա…
Էմիլիա Քլարքը` հիվանդությունը հաղթահարելու մասին
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազրույցը հրապարակել է The New Yorker հանդեսը: 2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից:…
Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը: Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած…
18-ամյա Արմինե Մանուկյանին անհրաժեշտ է հասարակության օգնությունը
18-ամյա Արմինե Մանուկյանն է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է, առողջական խնդիրներ է ունեցել, անընդհատ ջերմել է, դիմելով բժիշկի պարզվել է, որ նրա երկու երիկամներն էլ անբավարար են աշխատում, դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Արմինեն արդեն 8-րդ ամիսն է՝ Էրեբունի ԲԿ-ում բուժվում է և ստանում է դիալիզ: Միակ փրկությունը երիկամի փոխպատվաստումն է, մայրը պատրաստ…
Այնպիսի զգացողություն էր, ինչպես պարտվելու դեպքում կլիներ. Արամ Ավագյան
Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ցավով է ընդունել փաստը, որ տարեվերջին նախատեսված մենամարտը ստիպված է եղել չեղարկել: Դեկտեմբերի 15-ին նա Վորոնեժում իր 10-րդ մենամարտը պետք է անցկացներ, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 27-ամյա մարզիկը նշեց, որ տխրել է տեղի ունեցածի պատճառով: «Ահավոր շատ եմ տխրել: Այնպիսի զգացողություններ ունեի, ինչպես պարտության դեպքում կունենայի, բայց…