Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 6 ժամով փակվել են մի քանի սուպերմարկետներ
Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես…
Լայնածավալ ստուգումներ են իրականացնում ալկոգելի շուկայում Տեսչական մարմնի կողմից
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել…
Էդգար Խուրշուդյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած որոշումներից մեկով՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հրապարակել է «Էլեկտրոնային կառավարման» կայքը։
Տեսչական մարմինը հորդորում է գործատուներին բարձրության վրա աշխատանքներ կատարելիս աշխատողներին տրամադրել անվտանգության գոտիներ
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է. Բարձրության վրա և բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման և տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհաների միջոցով: Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու և մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն…
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է․ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է․ Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով նախատեսված է տուգանք` տեղեկատվությունը տարածող…
Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա դեղեր
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) իրազեկում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում որոշ դեղատներում, ի թիվս ՀՀ-ում չգրանցված և առանց առողջապահության նախարարության կողմից ներուծման ժամանակ հավաստագրված դեղերի, հայտնաբերվել են նաև դեղեր (ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր), որոնք վաճառքի ենթակա չեն (տուփերը կնքված են «վաճառքի ենթակա չէ» կնիքով), գնված են…
Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին. «Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը,…







