fbpx
Առողջապահություն

Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա դեղեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) իրազեկում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում որոշ դեղատներում, ի թիվս ՀՀ-ում չգրանցված և առանց առողջապահության նախարարության կողմից ներուծման ժամանակ հավաստագրված դեղերի, հայտնաբերվել են նաև դեղեր (ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր), որոնք վաճառքի ենթակա չեն (տուփերը կնքված են «վաճառքի ենթակա չէ» կնիքով), գնված են պետության կողմից կենտրոնացված կարգով և նախատեսված են շաքարային ու ոչ շաքարային դիաբետով հիվանդներին անվճար հատկացնելու համար։
Տեսչական մարմինը կոչ է անում դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ նշված դեղերի ապօրինի ձեռք բերումից և իրացումից։

Միաժամանակ՝ դեղատներում դեղերի վրա «վաճառքի ենթակա չէ» կնիքի կամ նրա հետքերի առկայության դեպքում տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ դրանց ձեռք բերումից և կիրառումից, և օգտվել բջջային հեռախոսի «Tax Stamp» հավելվածով՝ դրանց առողջապահության նախարարության կողմից ներմուծված լինելը պարզելու նպատակով։

Նմանատիպ դեպքերին համապատասխան իրավական ընթացք տալու նպատակով խնդրում ենք դիմել Տեսչական մարմին, հասցե` Երևան 0047, Ա. Արմենակյան 129, Հեռ.` (374 10) 65-05-53, 65-46-95, էլ. փոստ` info@aatm.gov.am։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ