առողջապահության նախարար
Հնդկաստանում ոստիկանը կրակելով սպանել է առողջապահության նախարարին
Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա կրակել է ոստիկանը, և նա մահացել է ստացած վերքերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նաբա Կիսոր Դասը գնդակահարվել և սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արեւմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, երբ տեղական գրասենյակը բացելուց առաջ կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար իջել է իր մեքենայից,…
ԱՀԿ-ն կոչ է արել գործողություններ ձեռնարկել հազի օշարակի պատճառով 300 երեխայի մահվանից հետո
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել անհապաղ և համաձայնեցված գործողություններ ձեռնարկել երեխաներին վնասակար դեղամիջոցներից պաշտպանելու համար: ԱՀԿ-ի այս հայտարարությանը նախորդել են հազի օշարակների պատճառով մի շարք երկրներում երեխաների մահվան դեպքեր: ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022 թ.-ին Գամբիայում, Ինդոնեզիայում և Ուզբեկստանում ավելի քան 300 երեխա (հիմնականում մինչև 5 տարեկան) մահացել է երիկամների սուր վնասումից, որն…
Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. առողջապահության նախարարության խորհուրդները
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս. սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա,…
Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել Սամվել Ավետիսյանին Արցախի առողջապահության նախարար նշանակելու մասին:
Կամ մենք կրում ենք դիմակ, պատվաստվում ենք, կամ մենք, մեր հարազատները կրում ենք արհեստական շնչառական ապարատ․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելուն միտված ՀՀ առողջապահության նախարարի հրամանները կամ ընդհանրապես օրենքներն ու իրավական ակտերը չեն դիտարկվում ըստ ցանկության կիրառելու կամ չկիրառելու շրջանակներում։ Այս մասին հայտնել է Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում։ «Եթե դրանք արդեն իսկ հաստատված են և օրինական ուժի մեջ մտած են, ապա պարտադիր են կիրառման…
Մոդեռնա ընկերության Սպայկվաքս պատվաստանյութ նվեր Հայաստանին․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebookի իր էջում գրել է, որ երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: «620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական…
Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի նոր տեղակալներ է նշանակել
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել են Առողջապահության նախարարի տեղակալներ: ԵՄ-ն կշարունակի մեծածավալ աջակցություն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ԲՏԱ նախարարը և Նիդերլանդների դեսպանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները Վարչապետի որոշումներով Առողջապահության նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանը»։
Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ
Օգոստոսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: «Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա…
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվն ավելանում է. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար` կարևորելով ԱՄՆ-ի ցուցաբերած ուշադրությունն ու մարտահրավերների դեմ միասնական պայքարելու աջակցությունը թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակի ամբողջ ընթացքում: Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին…
Առողջապահության նախարարն ընդունել է ՉԺՀ դեսպան Ֆան Յունին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ… բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության…
Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Շվեդիայի դեսպանին
Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից`…
Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին: Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Աշոտ…
ԱՆ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ: Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո: Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների…
Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով: Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում,…
Նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը հայտնել է, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։ «Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես,…















