Առևանգում
Աղջիկ առևանգած երիտասարդը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Չարենցի փողոցում մի երիտասարդ մի աղջկա հարկադրաբար նստեցրել է իր մեքենան ու հեռացել։ Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը։ Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։…
Նիգերիայում ազատել են առևանգված թուրք նավաստիներին
Նիգերիայում ազատ են արձակել 10 թուրք նավաստիներին, որոնց առևանգել էին աֆրիկյան երկրի ափերի մերձակայքում զինված անձինք: Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Հայտնի է, որ անձնակազմի փրկված անդամների առողջական վիճակը բավարար է: Ավելի վաղ Գվինեական ծոցում առևանգել էին 10 թուրք նավաստիներին: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ի երեկոյան. զինված անձինք հարձակվել էին թուրքական դրոշի ներքո ուղևորվող…
«Կադիլակովս քեզ Արարատը տանեմ». հայն առևանգել է ռուս սիրուհուն
ՌԴ-ում հայի մասնակցությամբ առևանգման դեպք է գրանցվել: Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում «Լիմպիկ» մանկապարտեզի տնօրենի առևանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը 47news.ru-ին հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել նրանից և տուն վերադառնալ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության…
Թուրքիայում երեխաների կատակը ոստիկանական օպերացիայի պատճառ է դարձել
Թուրքիայի Անթալիա քաղաքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Երեխաների կատակը ոստիկանական օպերացիայի պատճառ է դարձել, հայտնում է Ermenihaber-ը։ Քաղաքի Մուրաթփաշա շրջանի Մեյդանքավաղը թաղամասում երեկոյան ժամերին քաղաքացիներից մեկը փողոցում գրություն է գտել, որով իբր օգնության կոչ է արվել ոստիկանությանը։ «Ինձ առևանգում են։ Եթե սա կարդում ես, ոստիկանություն զանգիր, խնդրում եմ։ Թող իմ հեռախոսը գաղտնալսեն։ Հեռախոսահամար…», –…
19-ամյա ուսանողուհին բեմականացրել է իր և եղբոր 3-ամյա դստեր առևանգումը ու ազգականներից պահանջել գումար
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում…
Մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման, ավազակային հարձակում և կողոպուտի փորձ կատարելու համար
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 26-ամյա բնակչին առևանգելու, նրա նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտի փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ,…
Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առևանգելու հայտարարության հիման վրա հարուցվել է քրգործ
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով,…
Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հրամայել է առևանգել այլախոհներին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը լրագրող Ջեմալ Խաշկոջիի սպանությունից մոտավորապես մեկ տարի առաջ այլախոհության ճնշման արշավ էր սկսել, որը ենթադրում էր թագավորության հպատակների լրտեսում, առևանգումներ և խոշտանգումներ: Այդ մասին ասված է մարտի 17-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում: Հրատարակությունը նշում է, որ այս տեղեկությունը հավաստել են աղբյուրներ ամերիկացի…
Մեքսիկայում ավազակներն առևանգել են ավտոբուսի մոտ 20 ուղևորի
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում ավազակներն առևանգել են ավտոբուսի մոտ 20 ուղևորի, հայտնում է Excelsior պորտալը: Ավտոբուսը Տամպիկո քաղաքից Ռեյնոս էր ուղևորվում, երբ ճանապարհը փակել են երկու ավտոմեքենա և ստիպել կանգնել: Այնուհետև սրահ են մտել զինված մարդիկ և 41 ուղևորից 19-ին իջեցրել ու տարել անհայտ ուղղությամբ: Վարորդն այնուհետև կապ է հաստատել իր ղեկավարության հետ՝ զեկուցելով իրավիճակի մասին:…










