առևտրային պատերազմ
Չինական Huawei տեխնոհսկան պատրաստվում է կրճատել ԱՄՆ-ի մասնաճյուղերում հարյուրավոր աշխատատեղեր: Պատճառը ԱՄՆ-ի կառավարության սահմանած պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև շարունակվող առևտրային վեճերն են։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Սպասվում է, որ առաջիկա կրճատումները կվերաբերեն Futurewei Technologies ընկերության աշխատակիցներին, որոնք չինական տեխնոհսկայի՝ Տեխասում ու Կալիֆոռնիոյում գտնվող հետազոտությունների և ծրագրավորման ոլորտի լաբորատորիաների մասնագետներն…
Այս տարվա երկրորդ եռամսյակում Չինաստանում գրանցվել է 6,2 տոկոս տնտեսական աճ, որը ավելի ցածր է, քան նախորդ եռամսյակինը։ 1992 թվականից հետո առաջին անգամն է, երբ Չինաստանի տնտեսական աճը դանդաղում է։ Չինական կողմը դեռ պաշտոնական տվյալներ չի ներկայացրել, բայց Bloomberg-ը հաշվարկել է աճի ցուցանիշն ու եզրակացրել, որ դա կապված է ԱՄՆ-ի հետ ունեցած առևտրային պատերազմի հետ։…
Նախագահ Դոնալդ Թրամփի պատկերացումները, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը կարող է օգուտ բերել երկրներից մեկին, անհեթեթություն է: Այս կարծիքն հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը CNN հեռուստաընկերության տարածած հարցազրույցում, հաղորդում է TACC-ը: Նրա գնահատմամբ՝ այդպիսի հակամարտության հետևանքները կարող են կործանիչ լինել ամերիկացի ֆերմերների և ձեռնարկատերերի համար: Նախկին փոխնախագահը հիշեցրել է, որ Բարաք…
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի առևտրային պատերազմի դադարեցման պայմանները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով չինացի պաշտոնյաներին: Պեկինում, մասնավորապես, պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է չեղարկի չինական Huawei տեխնոհսկայի դեմ սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը: Բացի դրանի՝ ԱՄՆ-ը, համաձայն Չինաստանի պայմանների, պետք…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը մարտի վերջին կարող են հանդիպում ունենալ և վերջ դնել երկու երկրների միջև առևտրային պատերազմին: CNN-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ու Պեկինն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում են: Համաձայնագիրը կարող է նվազեցնել չինական մաքսատուրքերն ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ, եթե Թրամփի վարչակազմը վերացնի Պեկինի նկատմամբ պատժամիջոցները: Երկու ղեկավարների…