Աստանա
Ղազախստանում բողոքի ցույցեր են. կան բերման ենթարկվածներ
Ղազախստանի մայրաքաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել 20 քաղաքացիների, ովքեր մասնակցում էին բողոքի ցույցի՝ ընդդեմ մայրաքաղաքի վերանվանման։Երեկ, քաղաքի վերանվանման դեմ բողոքող ցուցարարները մայրաքաղաքի փողոցներում, դեմ առ դեմ էին դուրս եկել տասնյակ այլ ցուցարարների, ովքեր պաստառներով փողոց էին դուրս եկել ի աջակցություն անվանափոխման։ Հիշեցնենք, որ օրեր առաջ, երկրի 29 տարվա ղեկավար՝ Նուսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, որոշում կայացվեց…
Ղազախստանի բնակիչները դեմ են Աստանան Նուրսուլթան վերանվանելու որոշմանը
Ղազախստանի բնակիչները բողոքել են Աստանան՝ Նուրսուլթան վերանվանելու որոշման մասին: Այս մասին վկայում է Gopetition.com կայքում հայտնված խնդրագիրը, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանան չվերանվանել Նուրսուլթան` երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին: Խնդրագիրն արդեն ստորագրել է 31 հազար մարդ: Խնդրագրի հեղինակները պնդում են, որ մայրաքաղաքի վերանվանումը կարևոր հարց է, որը պետք է քննարկվի Ղազախստանի ողջ…
Ղազախստանի մայրաքաղաքը կվերանվանվի Նուրսուլթան. խորհրդարանը հաստատեց
Nur.kz կայքը տեղեկացնում է, որ Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու առաջարկին: Մայրաքաղաքի անվանափոխության մասին հայտարարվել է այսօր՝ Կառավարության և խորհրդարանի համատեղ նիստում՝ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից առաջարկի հնչելուց անմիջապես ժամեր անց:
Շախմատի ԱԱ. Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է: Տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Մեր թիմը հանդես կգա Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, իսկ ընտրանու կազմում հանդես կգան` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը և Սիրանուշ Ղուկասյան: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը:…
ՌԴ-ում ԻՊ խմբավորման կին կազմակերպիչ է ձերբակալվել
ՌԴ Աստրախանի շրջանում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են կնոջ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղտնի «բջջի» կազմակերպիչ է. հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ գումարը հավաքել են «Տելեգրամ»-ում` փակ չատերի միջոցով: Կինը մտադիր է եղել մեկնել Սիրիա` ահաբեկչության իրականացման համար: Հարուցվել է քրեական գործ` ահաբեկչություն ֆինանսավորելու հոդվածով:











