ավագ

  • Բարսելոնայի վինգեր Ուսման Դեմբելեն ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կատակել է իր թիմակիցների հասցեին։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, խաղացողը խնդրել է իրեն թիմի ավագ նշանակել: Որոշ խաղացողների Դեմբելեի այս հայտարարությունը շոկի ենթարկել, հայտնում է աղբյուրը: Սակայն հետագայում Ուսմանը հանգստացրել է բոլորին՝ ամեն ինչ վերածելով կատակի։ «Բարսելոնայի» ներկայիս ավագներն են Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն,…

    Դեմբելեն կատակել է թիմակիցների հասցեին
  • Իտալիայի չեմպիոն «Միլանը» որոշել է՝ ով կլինի թիմի նոր ավագը 2022/23 մրցաշրջանում։ Այս մասին հայտնում են իտալական Gazzetta-ն։ Աղբյուրի համաձայն՝ հաջորդ մրցաշրջանից ռոսոներիների ավագը կլինի պաշտպան Դավիդե Կալաբրիան։ Նա միլանյան ակումբի սան է։

    Միլանը ունի նոր ավագ
  • «Ռեալ» Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, թե ով է լինելու հաջորդ մրցաշրջանում ակումբի ավագը։ «Մարսելոն կլինի ավագը: Նա արժանի էր դրան», – Պերեսի խոսքերը մեջբերում է AS պարբերականը: Հիշեցնենք, որ ավագի «պաշտոնը» թափուր էր մնացել Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո։

    Ո՞վ է լինելու Ռեալի նոր ավագը
  • «Նոա» ֆուտբոլային ակումբի թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի պայմանագրի ժամկետը սպառվել է և նա ավարտել է ելույթները ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի պաշտոնական էջից։ Ակումբը շնորհակալություն է հայտնել Կրյուչկովին այս 2 տարիների ընթացքում թիմի ավագի պարտականությունները ստանձնելու և թիմային ոգին մշտապես բարձր պահելու համար ու հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։

    Նոայից հեռացել է թիմի ավագը
  • Երեկ հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալը» լքում է Սերխիո Ռամոսը։ Նա ակումբի ավագն էր։ Ռամոսը ավագի թևկապը կփոխանցի բրազիլացի Մարսելոյին։ Ու կստացվի այնպես, որ 1904 թվականից այս կողմ առաջին անգամ «Ռեալում» ավագի թևկապը կկրի ոչ իսպանացի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ 117 տարի առաջ «Ռեալի» ավագը եղել է գվատեմալացի։ Հիշեցնենք, որ…

    116 տարվա մեջ առաջին անգամ Ռեալի ավագը կլինի ոչ իսպանացի
  • Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ «Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում…

    Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու Ռոմայում. Մխիթարյան
  • Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մանլու է ակուբում։ Մինչ այս սպասվում էր, որ Ջեկոն տեղափոխվելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»։ Սակայն թուրինյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձրել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, իսկ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» տեղի չունեցավ։ Իտալիայի առաջնության առաջին տուրում Ջեկոն չի խաղացել «Վերոնայի» դեմ։ Հանդիպումն…

    Էդին Ջեկոն մնալու է Ռոմայում․ նա պատրաստվում է Յուվենտուսի դեմ խաղին
  • «Ռեալը» այս օրերին շարունակում է նախապատրաստվել Լա լիգայի մեկնարկին։ Աումբի ավագ Սերխիո Ռամոսը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի մարզումից։ Տեսանյութում նա պանենկա ոճով գեղեցիկ գոլ է խփում։ Ռամոսը նաև նշել է, որ «Ռեալի» համար մրցաշրջանի մեկնարկին մնաց 2 օր։ ⏳ 2️⃣ days left ⏳#LaLiga2021 #CalibratingTheGun #HalaMadrid pic.twitter.com/jUW3JkQR6d — Sergio Ramos (@SergioRamos) September 18,…

    Ռամոսի գեղեցիկ գոլը մարզման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները: «Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ,…

    Մխիթարյանը ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին
  • «Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը Facebook-ի էջում հայտնել է, որ ծնվել է իր 4-րդ երեխան։ Ռամոսը լուսանկար է հրապարակել կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ և հայտնել որդու՝ Մաքիմո Ադրիանոյի լույս աշխարհ գալու լուրը։ «Հսկայական ուրախությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին։ Նա ծնվել է 18։56 րոպեին ու կշռում է 3,270 կգ։ Մայրիկն ու երեխան կատարյալ վիճակում…

    Լույս աշխարհ է եկել Սերխիո Ռամոսի ու Պիլար Ռուբիոյի 4-րդ տղան
  • «Սելթիկի» դեմ ընկերական հանդիպումը (4-0) վերջին էր ՊՍժ-ի ավագ Տիագո Սիլվայի համար: Ակումբը լուսանկարներ է հրապարակել Twitter-ում և հայտնում է, որ խաղի ժամանակ ակումբի երկրպագուները հրաժեշտ են տվել Տիագո Սիլվային, ով լքում է ակումբը: Les adieux de @tsilva3 pour son dernier match au Parc des Princes devant le @Co_Ultras_Paris ❤️💙 pic.twitter.com/gXw6b5A1g9 — Paris Saint-Germain (@PSG_inside)…

    ՊՍԺ-ի երկրպագուները հրաժեշտ են տվել Տիագո Սիլվային
  • Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  Instagram-ի սթորիս բաժնում լուսանկար է հրապարակել։ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 34-րդ տուրում Միլանի «Ինտերին» խփած գոլը նվիրել է Հայաստանին։ «Ռոմա» – «Ինտեր» հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

    Ինտերին խփած գոլը Մխիթարյանը նվիրել է Հայաստանին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Facebook-ի իր էջում գրել է․ «Դմիտրի Գուզը հեռացավ «Արարատ-Արմենիայից». 32-ամյա ռուս պաշտպանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Դմիտրի Գուզը մեր թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Դմիտրին մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Շնորհակալություն ենք հայտնում կապիտան Գուզին և…

    Արարատ-Արմենիայի ավագը հեռացավ ակումբից
  • «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքներ չունեն և նրանք կկարողանան մասնակցել «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղին։ Սակայն հավանական է, որ Զիդանը չի դիմի ռիսկի և ֆուտբոլիստներին առաջիկա տուրում հանգստանալու հնարավորություն կտա: Այս մասին հայտնում է Cope-ն:

    Ռամոսը և Ազարը կմասնակցեն Մալյորկայի դեմ խաղին
  • Մադրիդի «Ռեալը» թիմի ավագի՝ Սերխիո Ռամոսի հետ, նոր պայմանագիր դեռ չի կնքել։ Ռամոսի գործող համաձայնությունը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Ըստ աղբյուրի՝ Ռամոսը սպասում է թիմի առաջարկին նոր պայմանագրի համար։ Աղբյուրը՝ AS․  

    Ռեալը թիմի ավագի հետ դեռ նոր պայմանագիր չի կնքել