fbpx
Սպորտ

Էդին Ջեկոն մնալու է Ռոմայում․ նա պատրաստվում է Յուվենտուսի դեմ խաղին

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մանլու է ակուբում։ Մինչ այս սպասվում էր, որ Ջեկոն տեղափոխվելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»։ Սակայն թուրինյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձրել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, իսկ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» տեղի չունեցավ։

Իտալիայի առաջնության առաջին տուրում Ջեկոն չի խաղացել «Վերոնայի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով, սակայն 23-ամյա Դիավարայի հայտավորման հետ կապված տեխնիկական սխալի հետեւանքով «Ռոմային» գրանցվեց պարտություն 0։3 հաշվով։

Այժմ Էդին Ջեկոն այժմ պատրաստվում է Իտալիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը ընդունելու է «Յուվենտուսին»։

Հանդպումը տեղի է ունենալու  սեպտեմբերի 27-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ