Ավազ
Գեղարքունիքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն։
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄՆ
Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ. Թևոնյանը և Արմավիրի…
Ֆրանսիայի երկինքը պատվել է դեղնավուն երանգով
Երեկ Ֆրանսիայի երկնքի մի զգալի հատված դեղնավուն երանգ է ստացել․ պատճառը՝ Սահարայից փչաց տաք ու ուժեղ քամին է, որն իր հետ բերել է անապատային ավազ։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Նշվում է, որ երևույթը հատկապես լավ է զգացվել Ֆրանսիայի արևելքում, որտեղ թափված ավազի փոշին մի շարք խնդիրներ է առաջացրել։ Օրինակ՝ դահուկները այդպիսի մակերևույթին…
Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սևանի, Վայքի (Սարավանի լեռնանցքում), Սիսիանի («Ջանգեր» կոչվող հատվածում), Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ «Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման…




