Ավան

  • Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

    Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

  • Ճտպ Ավանում․ կան տուժածներ

    Ճտպ Ավանում․ կան տուժածներ

    Հունիսի 10-ին, ժամը 01:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել…

  • Ավանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել

    Ավանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել…

  • Ավանի ոստիկանները գողության փորձ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

    Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

    Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը գրում է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում:  «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ…

  • Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է

    Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է

    Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է` դիտորդական առաքելություն իրականացնելու  դեկտեմբերի 9-ին կայացող Ազգային ժողովի ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում  Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն, Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախից ժամանած պատվիրակության կազմում ութ պատգամավոր է: «Մինչ երեկոյան ժամը 20:00-ը մենք շրջելու ենք ընտրատեղամասերում: Մեր պատվիրակության անդամները վաղ առավոտից արդեն եղել են Դավթաշենի, Ավանի, Էջմիածնի ընտրատեղամասերում: Օրվա երկրորդ կեսին կլինենք Էրեբունիում, նաև մարզերում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրատեղամասերը ընտրում են պատահականության սկզբունքով: Թովմասյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունների ընթացքը բավարար են գնահատում: «Մինչ այս պահը որևէ խախտում չենք արձանագրել: Կարևորն այն է, որ ընտրողների աչքերում երջանկություն կա»,- ընդգծեց նա: Արցախի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս…

  • ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում. Ժամանակ

    ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում. Ժամանակ

    «Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար: Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է Կարեն Չիլինգարյանը: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» մյուս թեկնածուները…

  • Թիվ 1 ընտրատարածքի բոլոր թեկնածուները

    Թիվ 1 ընտրատարածքի բոլոր թեկնածուները

    Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թիվ 1 ընտրատարածքի ( Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն ) բոլոր թեկնածուները, ըստ կուսակցությունների. ՀՀԿ 1 Ալավերդյան Արմեն Օնիկի 2 Դավթյան Վարդուհի Հայրապետի 3 Դավթյան Վիկտոր Դավթի 4 Հակոբյան Աշխեն Հակոբի 5 Հարությունյան Սեդրակ Հարությունի 6 Հովհաննիսյան Սամվել Անդրանիկի 7 Ճորուխյան Արա Նորիկի 8 Մինասյան Գագիկ Ենգիբարի 9 Միսակյան Արայիկ Մանվելի 10 Պետրոսյան Գարեգին…

  • Որտե՞ղ է առաջադրվել Արամ Սարգսյանը

    Որտե՞ղ է առաջադրվել Արամ Սարգսյանը

    «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը առաջադրվել է Երևանի թիվ 1 ընտրատարածքում` Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

  • Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

    Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

    Մանվել Ջավադյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է Ավան վարչական շրջանի իր լիազորությունները․ «Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի…

  • ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների քանակը

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների քանակը

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 միլիոն 574 յազար 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221…