ավարտական քննություններ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ «Արհեստական բանականություն» դասընթաց՝ դպրոցներում․ քննարկվել է ներդրման հնարավորությունը Համերաշխության կարելի…
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ընթանում են կուրսանտների ավարտական քննությունները: Ավարտական քննություններ են հանձնում նաև մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներն ու սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի՝ 12-շաբաթյա վերապատրաստման դասընթացների մասնակցած սպաները:
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ուսումնական ստորաբաժանումների ավարտական քննությունները։ Ստուգող հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները, մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել Է դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 80 պատգավոր, իսկ դեմ՝ 8 պատգամաբոր: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը,…
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն…