Ավետիք Վարդանյան

  • Կարևոր է ցանկացած մրցման ժամանակ ունենալ գրագետ մրցավար. Ավետիք Վարդանյան

    Կարևոր է ցանկացած մրցման ժամանակ ունենալ գրագետ մրցավար. Ավետիք Վարդանյան

    Ղազախստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաև մրցավարական կազմում։ Ավետիք Վարդանյանը պատմել է մրցավարների աշխատանքի, Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության և այս աշխատանքի յուրահատուկ կողմերի մասին․ «Մեծահասակների 4-րդ աշխարհի առաջնությունն է, որտեղ աշխատում եմ որպես մրցավար։ Ամենաբարդն է իմ սպասարկած 4 ԱԱ-ների մեջ, քանի որ սա նախաօլիմպիական աշխարհի առաջնություն է, և միայն ես չեմ…

  • Վազգեն Թևանյանը տակտիկական սխալներ թույլ տվեց և պատժվեց․ Ավետիք Վարդանյան

    Վազգեն Թևանյանը տակտիկական սխալներ թույլ տվեց և պատժվեց․ Ավետիք Վարդանյան

    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված երիտասարդական աշխարհի առաջնությունը. «Գիտեք, որ երիտասարդական Եվրոպայի առաջնության ժամանակ թիմի կեսը վնասվածք ուներ և հանդես եկանք երկրորդ կազմով: ԱԱ-ի ժամանակ վնասվածք ստացած ըմբիշներից երկուսը ապաքինվել էին և նրանց ընդգրկեցինք կազմ՝ հույս ունենալով, որ այդ ժամանակահատվածում նրանք…

  • Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում

    Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում

    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ):…

  • Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

    Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

    Երևանում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցագորգ է դուրս եկել 95 մարզիկ: Նրանց թվում եղել են աշխարհի, Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասել է, որ ընդհանուր լավ պատրաստականությամբ 10 քաշային կարգերից աչքի են ընկել 57 կգ,…