Ավետ Ադոնց
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը առայժմ վավերացրած չէ գրեթե բոլոր անդամ երկրների խորհրդարաններում
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը հույս ունի, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման փուլը կարճ ժամանակում կավարտվի: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի արտաքին քաղաքական արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը: «2018-ին շարունակվել են ակտիվ քայլեր ձեռնարկվել ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում: Մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ…
ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՀՀ-ում Պորտուգալիայի դեսպանի հետ
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուին (Paulo Vizeu Pinheiro)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Շնորհավորելով դեսպան Վիզեյրուին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։ Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական…
Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Հրապարակված որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ»: Նշենք, որ Ավետ Ադոնցն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:



