ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Հրապարակված որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
Նշենք, որ Ավետ Ադոնցն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
