ավիաընկերություն

  • SKY Express ավիաընկերություն. նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև

    SKY Express ավիաընկերություն. նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև

    Հունական SKY express ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով՝ ամրապնդելով Հունաստանի և Հայաստանի միջև կապերը։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ այս երթուղու գործարկումը Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական և գործնական…

  • Ռուսական Աերոֆլոտը մարտի 8-ից չի իրականացնի միջազգային թռիչքներ, բացի դեպի Բելառուս չվերթներից

    Ռուսական Աերոֆլոտը մարտի 8-ից չի իրականացնի միջազգային թռիչքներ, բացի դեպի Բելառուս չվերթներից

    Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքները, բացառությամբ դեպի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ իրականացվող չվերթների։ Այս մասին ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ընկերությունը, սկսած մարտի 6-ից, չի թույատրելու միջազգային թռիչք իրականացնել բոլոր այն ուղևորներին, ովքեր ունեն հետադարձի տոմս՝ մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածի համար։ Սա պայմանավորված է հենց այն հանգամանքով,…

  • Լառնակա-Երևան-Լառնակա ու Հռոմ-Երևան-Հռոմ․ նոր երթուղիներ Wizz Air-ից

    Լառնակա-Երևան-Լառնակա ու Հռոմ-Երևան-Հռոմ․ նոր երթուղիներ Wizz Air-ից

    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ Wizz Air ավիաընկերությունը սկսում է չվերթներ իրականացնել նոր երթուղիներով։ Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը այցելել են Տավուշ․ քննարկվել հեռանկարային ծրագրեր «Wizz Air ավիաընկերությունը հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ…

  • Առաջիկա օրերին կսկսվեն Ստամբուլ-Երևան թռիչքները․ թուրք նախարար

    Առաջիկա օրերին կսկսվեն Ստամբուլ-Երևան թռիչքները․ թուրք նախարար

    Առաջիկա օրերին արդեն կսկսվեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ փոխադարձ թռիչքները։ Այս մասին նշել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։ Նրա խոսքով՝ փոխադարձ թռիչքներն իրականացնելու է թուրքական Pegasus ավիաընկերությունը։

  • FlyOne-ը չեղարկեց դեկտմեբերի 20-ից հունվարի 31-ը նախատեսված Երևանից ՌԴ բոլոր չվերթները

    FlyOne-ը չեղարկեց դեկտմեբերի 20-ից հունվարի 31-ը նախատեսված Երևանից ՌԴ բոլոր չվերթները

    Fly One Armenia ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, հայտնելով՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ը նախատեսված՝ Երևանից ՌԴ չվերթների չեղարկման մասին։ FLYONE ARMENIA-ի օդանավը ժամանեց Հայաստան. առաջին չվերթը՝ Երևան – Մոսկվա Հայաստան մուտք գործած FlyOne-ի տոմսերի գինը 39 եվրոյից է սկսվելու (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ուղևորներ, Flyone Armenia ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու…

  • Դիտարկվում են Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների համար հայկական և թուրքական ընկերությունների հայտերը․ Չավուշօղլու

    Դիտարկվում են Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների համար հայկական և թուրքական ընկերությունների հայտերը․ Չավուշօղլու

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների բացման համար իրենք քննարկում են հայկական ու թուրքական ավիաընկերությունների ներկայացրած հայտերը։ Նախարարի խոսքերը փոխանցում է Anadolu-ն։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան դրական է վերաբերվում այս ամենին ու մոտակա կորոշվի չվերթները սպասարկող ավիաընկերությունների անունները։ Թուրք պաշտոնյան ասել է նաև, որ Թուրքիան հանդես…

  • ՀՀ-ից FLYONE-ի չվերթների մեկնարկը մոտենում է․ ընկերությունը նույնականացման ծածկագրեր է ստացել

    ՀՀ-ից FLYONE-ի չվերթների մեկնարկը մոտենում է․ ընկերությունը նույնականացման ծածկագրեր է ստացել

    FLYONE ARMENIA ընկերությունը նույնականացման ծածկագրեր է ստացել Ավիացիոն միջազգային կազմակերպությունից ու օդային տրանսպորտի միաջազգային ասոցիացիայից։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։ Ընկերության տնօրենը կարծիք է հայտնել, որ շուտով արդեն քաղաքացիները կկարողանան օգտվել FLYONE-ի ծառայություններից։ Հիշեցնենք, որ ընկերությունը չվերթներ է առաջարկելու մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Մոսկվա, Թեհրան ու Փարիզ։

  • FlyOne-ը Հայաստանում է․ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 9 ուղղություններով

    FlyOne-ը Հայաստանում է․ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 9 ուղղություններով

    ՀՀ քաղավիացիայի կոմիտեն FlyOne Armenia-ին տրամադրել է շահագործողի վկայական, որով ավիաընկերությունը դարձել է նոր ազգային օպերատոր ու շուտով թռիչքներ կսկսի իրականացնել Երևանից։ Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ FlyOne-ը հայկական շուկայում արդեն իսկ 60 միլիոն դոլար է ներդրել։ Նախատեսվում է, որ կբացվի 135 նոր աշխատատեղ՝ միջինից բարձր աշխատավարձով։ Տարածված հայտարարությունում ասվում…

  • Ադրբեջանական AZAL-ը ՀՀ օդային տարածքով անցնելու համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե

    Ադրբեջանական AZAL-ը ՀՀ օդային տարածքով անցնելու համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե

    Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ադրբեջանական ավիաուղիները հոկտեմբերի 6-ից քաղաքացիական թռիչքների համար սկսել են օգտագործել նաև Հայաստանի օդային տարածքը։ Դրա վերաբերյալ Sputnik-ը հարց է ուղղել Քաղավիացիայի կոմիտեին` կապված ադրբեջանական AZAL-ի կողմից ՀՀ օդային տարածքն օգտագործելու վճարների հետ։ Կոմիտեից հայտնել են, որ Հայաստանի օդային տարածքն օգտագործող ցանկացած ավիաընկերություն, այդ թվում՝ AZAL-ը, ՀՀ-ին վճարում են թռիչքների…

  • Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

    Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

    Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով: Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ: Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի: Տաշիրը ՀՀ-ի…

  • Մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը

    Մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը

    Սեպտեմբերի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանի լրատվության բաժինը հայտնել է, որ մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը: Նշվում է, որ կիրականացվի շաբաթական մեկ չվերթ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

  • Եվրոպական առաջատար Lufthansa-ն առաջին թռիչքն իրականացրել դեպի Հայաստան

    Եվրոպական առաջատար Lufthansa-ն առաջին թռիչքն իրականացրել դեպի Հայաստան

    Այսօր՝ օգոստոսի 13-ին, մեկնարկեց եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը ֆրանկֆուրտից Երևան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշվում է, որ տեղի է ունեցել նաև հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը և այլն։ Ըստ աղբյուրի՝ ավիաընկերությունը ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ է…

  • Մեկնարկում են Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ

    Մեկնարկում են Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ

    Cham Wings ավիաընկերությունը սեպտեմբերի 4-ից մեկնարկելու է Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին։ Ավիատոմսերի ձեռքբերման ու այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը կամ էլ կապ հաստատել տուրիստական գործակալությունների հետ։

  • Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները

    Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները

    Հուլիսի 31-ին Condor «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մեջավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»: նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր…

  • Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    MyWay ավիաուղիները երեկվանից՝ հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ շաբաթական 3 չվերթ է լինելու՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի ձեռք բերման համար պետք է դիմել ավիաընկերությանը։