fbpx
Աշխարհ

Ռուսական Աերոֆլոտը մարտի 8-ից չի իրականացնի միջազգային թռիչքներ, բացի դեպի Բելառուս չվերթներից

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքները, բացառությամբ դեպի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ իրականացվող չվերթների։

Այս մասին ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընկերությունը, սկսած մարտի 6-ից, չի թույատրելու միջազգային թռիչք իրականացնել բոլոր այն ուղևորներին, ովքեր ունեն հետադարձի տոմս՝ մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածի համար։ Սա պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ մարտի 8-ից ընկերությունը չի իրականացնելու միջազգային թռիչքներ (բացառությամբ Մինսկը)։

Նշենք, որ «Աերոֆլոտը» Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերությունն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ