ավիաընկերություն

  • Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    MyWay ավիաուղիները երեկվանից՝ հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ շաբաթական 3 չվերթ է լինելու՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի ձեռք բերման համար պետք է դիմել ավիաընկերությանը։

  • Ինչ նպատակներ ունի Էյր Արաբիան․ հաճախ տրվող հարցերին տրվել են պատասխաններ

    Ինչ նպատակներ ունի Էյր Արաբիան․ հաճախ տրվող հարցերին տրվել են պատասխաններ

    Հուլիսի 22-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հիշեցնում են, որ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև…

  • Հայկական շուկա է մուտք գործում Lufthansa ավիաընկերությունը

    Հայկական շուկա է մուտք գործում Lufthansa ավիաընկերությունը

    «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և այս թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը: Նշվում է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ըստ աղբյուրի՝ Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի,…

  • Կմեկնարկեն Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթները

    Կմեկնարկեն Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթները

    Օգոստոսի 6-ից կմեկնարկեն Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթները, որոնք կիրականացնի գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը։ Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ։ Հայտնում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

  • Wizz Air ավիաընկերությունը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ կիրականացնի

    Wizz Air ավիաընկերությունը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ կիրականացնի

    Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային ավիաընկերություններից: «Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կմեկնարկեն Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը

    Կմեկնարկեն Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը

    Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից «CONDOR AIRLINES»-ը մտնում է հայկական շուկա։ Զբոսշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ տարեկան 7 մլն․ ուղևոր թռչում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։ Նշվում է, որ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։  

  • Լեհական ավիաընկերությունը վերսկսել է Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերըը

    Լեհական ավիաընկերությունը վերսկսել է Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերըը

    ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

  • Հայկական նոր ավիափոխադրող ընկերությունն այս ամռանը նախատեսում է իրականացնել իր առաջին թռիչքը

    Հայկական նոր ավիափոխադրող ընկերությունն այս ամռանը նախատեսում է իրականացնել իր առաջին թռիչքը

    SIL Group ընկերությունը մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը։ Այս ավիաընկերությունը գործելու է որպես հայկական ազգային ավիափոխադրող: FlyOne Armenia ՍՊԸ-ն արդեն գարնան սկզբին դիմել է օդանավ շահագործողի հավաստագիր ստանալու: Այսօր առավոտյան FlyOne Armenia ավիաընկերության օդային նավատորմում շահագործվող առաջին Airbus A320 ինքնաթիռը ժամանեց Երևանի «Զվարթնոց» միջազգային…

  • Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

    Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

    Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Ռուսական խոշորագույն «Aeroflot»…

  • Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

    Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

    Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։ Թռիչքները վերականգնվելու են միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։  

  • Մեկնարկում են Կիև-Երևան-Կիև չվերթները

    Մեկնարկում են Կիև-Երևան-Կիև չվերթները

    Bees ավիաընկերությունը այսօրվանից մեկնարկել է Կիև-Երևան-Կիև չվերթները։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա միջազգային օդանավակայանների» տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մանրամասներին տեղեկանալու համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայքէջ։

  • Կիրականացվեն Գյումրի-Մոսկվա -Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի չվերթեր

    Կիրականացվեն Գյումրի-Մոսկվա -Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի չվերթեր

    «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը:

  • Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

    Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

    Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: «Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա:

  • Ադրբեջանական Silk way airlines ավիաընկերությունից բեռնափոխադրումներ են իրականացվում Թուրքիա և Իսրայել

    Ադրբեջանական Silk way airlines ավիաընկերությունից բեռնափոխադրումներ են իրականացվում Թուրքիա և Իսրայել

    Razm. info-ն գրռաում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում…