fbpx
Աշխարհ

Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։

Ռուսական խոշորագույն «Aeroflot» ավիաընկերությունն էլ հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ