Ավտոարտադրող

  • Daimler-ը հրաժեշտ կտա 15 հազար աշխատակցի

    Daimler-ը հրաժեշտ կտա 15 հազար աշխատակցի

    Գերմանական Daimler ավտոարտադրողը մտադիր է հազարավոր աշխատակիցների առաջարկել, որպեսզի վերջիններս կամավոր ազատվեն աշխատանքից։ Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ խոսքը մոտ 15 հազար աշխատակիցների մասին է։ Այս քայլը գերմանական ընկերությունը մեկնաբանում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամով։ Նշվում է, որ ընկերությանը կամավոր արդեն իսկ հրաժեշտ են տվել շուրջ 700 աշխատակիցներ, որոնք, սակայն, դրա դիմաց ստացել են փոխհատուցում կամ կենսաթոշակ։