ավտոմաքսատուն
Գյումրիի ավտոմաքսատունն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա ռեժիմով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները: Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը…
ՊԵԿ-ը հորդորում է դուրս բերել մեքենաները մաքսային հսկողության տարածքից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի՝ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի…
Վարչապետը հրահանգել է դրոշի պատճառով աշխատանքից ազատված ծառայողին վերականգնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին…
Բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողները հանդիպել են ՀՀ ոստիկանապետի հետ
Ավտոներկրողների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ ավարտվել է։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ Արման Սարգսյանը խնդրել է ավտոներկրողներին իրենց հուզող հարցերը գրավոր ներկայացնել, որը ինքն իր հերթին կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը որևէ դիրքորոշում չի հայտնել, միայն պայմանավորվել են վաղը հանդիպել ու քննարկում…
Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել
Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966…
Քննարկվել է Գյումրիի ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքը
Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթն, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Ամբողջ գործընթացը Պետական եկամուտների կոմիկտեի նախագահի ամենօրյա հսկողության ներքո է: Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի:…
ՊԵԿ նախագահը հայտնել է Գյումրիի ավտոմաքսատան բացման օրը
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ, այս պահին արդեն քննարկում ենք շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակահարմարության վերաբերյալ։ Այս մասին օգոստոսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Հոկտեմբերի առաջին տասնօրյակն ավարտելուն անմիջապես հետո պլանավարում ենք բացումը հայտարարել։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է ավտոմաքսատան բացում»,- նշեց նա։ Աշխատանքային ծանրաբեռնվածության մասին…
ՊԵԿ ղեկավարությունը Գյումրիում շրջել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շրջել են տարածքում, քննարկել նախագծի իրականացման առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օգոստոսի…
Հույս ունենք, որ ավտոմաքսատան առկայությունը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագծին. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն…
Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կկառուցվի
Այսօր՝ օգոստոսի մեկին, Կառավարությունը հերթական նիստն է գումարել: Նիստի ընթացքում Կառավարությունը 181 մլն դրամ և 21,5 հա հող հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար: «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Հունվարի 1-ից…
Ես աշխատանքից ազատման դիմում գրել չեմ պատրաստվում․ Դավիթ Անանյան
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ ավտոմաքսատան աշխատակիցը և պետը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել «Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, մտքեր արտահայտեց, կոչ ու հորդորներ արեց, կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավտոմաքսատան պետն ազատման դիմում են…
Փաշինյանը չի բացառել, որ կդիմի ԵԱՏՄ-ին` մեքենաների ներկրման հնարավորությունը երկարացնելու համար
Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որ հնարավորություն ստանա երկարեցնելու այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։ «Կնայենք, կդիտարկենք։ Մենք պիտի էդ հարցը շատ լուրջ նայենք, չէ՞»,- ասաց Փաշինյանը։ Նա օրինակ բերեց, որ հիմա հազարավոր մեքենաներ են բերվում Հայաստան, և դրանք հին են, ինչը…
Փաշինյանը ավտոմաքսատանը զանգեց Օսիպյանին պետհամարանիշների բացակայության խնդրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին խնդրի մասին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։ Փաշինյանի տարակուսանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ «Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ,…