fbpx
Կառավարություն

Ես աշխատանքից ազատման դիմում գրել չեմ պատրաստվում․ Դավիթ Անանյան

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ ավտոմաքսատան աշխատակիցը և պետը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

«Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, մտքեր արտահայտեց, կոչ ու հորդորներ արեց, կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավտոմաքսատան պետն ազատման դիմում են գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է», – ասաց Անանյանը:

Նա նշեց, որ ամենամեծ պատասխանատուն ինքն է, բայց ազատման դիմում չի գրելու:

«ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար: Եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ ու հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ խոշոր կամ ահռելի պարտականություններից: Եկեք պայմանավորվենք, ես դիմում չեմ գրելու, վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու դիմումով», – հավելեց ՊԵԿ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ