Ատոմ Ջանջուղազյան
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ 0:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն
Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակակազմը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: «Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է…
2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք…
Կանխատեսվում է 2021-ին 3,2 տոկոս տնտեսական աճ․ Ջանջուղազյան
Խորհրդարանում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց առաջիկա տարում սպասվող տնտեսական աճի տոկոսի մասին։ Նրա խոսքով՝ հաջորդ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է, որ կլինի 3,2 տոկոս։ Ջանջուղազյանը նշեց, սակայն, որ այդ տոկոսը դժվար սպասվող արդյունք է ու քրտնաջան աշխատանք է պահանջում։ Ըստ նախարարի՝ կան ռիսկեր, որոնք պետք է օգտագործել…
Ջանջուղազյանը՝ ՀՀ պետբյուջե համահայկական հիմնադրամի նվիրաբերության մասին
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր ԱԺ-ում խոսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ պետբյուջե նվիրաբերված գումարի մասին։ Ջանջուղազյանն ասաց, որ նվիրաբերելու տրամաբանությունը սա է՝ ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար։ Նախարարի խոսքով՝ նվիրաբերման պայմանագրով նախատեսված է, որ պետք է հաշվետվություն ներկայացվի…
Այդպիսի ծրագիր ունենալու պարագայում է, որ հնարավորություն է ստեղծվում ներկայանալ ներդրողներին․ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր, իսկ պետական բյուջեն հենց առաջիկա ժամանակահատվածի պետական ծրագիր է սահմանվում։ Այդպիսի ծրագիր ունենալու պարագայում է, որ հնարավորություն է ստեղծվում ներկայանալ ներդրողներին, որոնք կարող են հետաքրքրություն ունենալ թե պետական պարտքի մեջ, թե մասնավոր հատվածի նախաձեռնություններում։…
Ջանջուղազյանի, Թունյանի ու Թովմասյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ընթանում է ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ուղիղ եթերը դիտեք ստորև․ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1185811048432840/?__cft__[0]=AZXsDd6GdZYzkg27BmFfiacKzH6EEWZ45J6Ljxq4lMcT49GHnEkh33-IF2LIK1k-i8g7wDwqt-HEzn3S0S2HH4JCN9qoLyS7Ujf8gVdoKjCn2xmX-kNnXPnk_C5oZk9xMJ5r-Xj6DeCANIUgYDWNIt4DxQoogQ87u0oF8Aszds1ReC5_kCgCr3Uj9QBwb7CBvAM&__tn__=%2CO%2CP-R
ՀՏԿԵ նախարարությունը 55 միլիարդ դրամ է խնայել բյուջետային միջոցներից. Ջանջուղազյան
Այսօր` հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասի զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2019 թվականին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 55 միլիարդ դրամ է խնայել բյուջետային միջոցներից: Ջանջուղազյանի խոսքով՝ 2019 թվականին նախատեսվում էր մոտ 195.5 միլիարդ դրամ տրամադրել տարածքային կառավարման և…
260 մլրդ պարտք ներգրավելու Ջանջուղազյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն այսօր ընդունվեցին ԱԺ-ում։ Դրանով նախատեսվում է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 միլիարդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Նախագիծն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայներով։
150 մլրդ. դրամի աջակցության դեպքում բյուջեի դեֆիցիտը կմեծանա. Ջանջուղազյան
Ազգային ժողովի այսօրվա` ապրիլի 28-ի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ծախսերի անփոփոխ մակարդակի և 150 մլրդ դրամի չափով տնտեսական աջակցության փաթեթների ներառման դեպքում պետական բյուջեի դեֆիցիտը կմեծանա՝ հասնելով ՀՆԱ 5%-ի: Այս մասին նախարարը հայտնել է` «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում: «Կառավարությունը ծրագրում…
Արտաքին պարտքի մեծացումն անխուսափելի է․ Ջանջուղազյան
Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նա նշել է, որ առաջարկված սցենարով 324 միլիարդ դրամի պակասուրդ է ենթադրվում, իսկ այս պակասուրդի ֆինանսավորման համար դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավումը տարբեր…
ՀՀ Ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ ապրիլի 23-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մամուլի ասուլիսը: Թեման` 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն և 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարվող փոփոխությունն է: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/663263817797473/?__xts__[0]=68.ARDE9XYLcIChSewV1C4zdEFmyj3z59vO8U0DUDVOnVtNNdlfscIkLX15GDq1DIVn_7PtvzWEP-kVXMKkosYPIxPZG_GZw6OGEV9maK7cdRFXr5FNLx-kPXAnr7JT_igZtBz8Dw6tMv1mbJnRvZVnQLUN7xcNy5T8YcJwXLRua7oT_Rr18Jrkr6MRqh2xz97Z0wLZSmVP4HTR8bJVa-4vlUVrwNwDwbwCvH0Rjt_rWXxdkd2X9N2h4xbEtQTXJVPUvCo5IGPQyhj2LuD7Gja3vNb6TX5h-lXOjNG40SINfOZDWf34YBTydkWMzsMeCodtcyOcJdO5k881Zauq7e7aNhCZNWr_cce6qqs&__tn__=-R
Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել…
Բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը․ նախարար
Դեռևս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և հետևաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը: «Բայց հարցի մյուս կողմն էլ կա։…
ՀՀ ֆինանսների նախարարն ամփոփում է տարին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ամփոփում է տարին: https://www.facebook.com/azatutyun/videos/567121637458541/














