արամի 23
Անում ենք հնարավոր ամեն ինչ Արամի 23-ի հուշարձանը փրկելու համար. Հայկ Մարության
Մայիսի 22-ին Երևանի ավագանու հերթական նիստին մասնակցում է 39 անդամ: Նիստի օրակարգի 14 հարցերից մեկը վերաբերում է Երևանի փողոցներն անվանափոխելուն և հուշատախտակներ տեղադրելուն: Մինչ օրակարգին անցնելը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մտահոգություն հայտնեց Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշաձանի վերականգնման աշխատանքների դանդաղման վերաբերյալ: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ անում են հնարավոր ամեն ինչ հուշարձանը փրկելու…
Արամի 23 հասցեում գտնվող շենքի հարակից շինությունների բնակիչներն անտեսված չեն․ Արթուր Մեսչյան
Արամի 23 հասցեում գտնվող ու ճարտարապետական հուշարձան համարվող շենքի հարակից շինությունների բնակիչներն անտեսված չեն, նրանց տրվել են այլ տեղերում վարձակալությամբ բնակվելու գումարներ, մինչև վերջնական փոխհատուցում տրվի շինությունների քանդման համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Ինչ վերաբերում է հենց Արամի 23 հասցեում գտնվող շենքին, ապա դեռևս 2004 թվականին եղել է…
«Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում», – Լիլիթ Մակունց
ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արամի 23-ի փլուզմանը։ «Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով: Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն…
«Գրում ես քաղաքապետին, պատասխանում է նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչը» Տ. Հեքեքյան
Հունվարի 11-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում, որը պատկանում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային, տեղի է ունեցել փլուզում։ Բարեբախտաբար տուժեղներ չեն եղել։Այսօր երգչախմբի սաներն ու ասոցիացիայի աշխատակիցները շենքից դուրս էին բերում բոլոր իրերը։ Դեռ անհասկանալի է՝ ինչ է լինելու հետո։ ՀԵՏՔ-ը հարցազրույց է վերցրել խմբի դիրիժոր, Հայաստանի վաստակավոր…
Քաղաքապետի տեղակալի խոսքով ՝ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: «Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար…
«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը»։ Արթուր Մեսչյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մեկնաբանել է քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը՝ նշելով, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր:Մանրամասները տեսանյութում ՝
Առկա է Արամի 23-ի մնացած հատվածի փլուզման վտանգ
Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: ԱԻՆ հաղորդմամբ, պատահարի հետևանքով Արամի փողոցի…







