Արամ Մկրտչյան
Հուշամրցաշար՝ նվիրված Արցախում հերոսաբար զոհված, բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի հիշատակին
Սեպտեմբերի 5-7-ը բասկետբոլի Ա լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա բասկետբոլային հուշամրցաշար։ Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին։…

