Արամ Շահինյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շոշափելի է Արամ Շահինյանի ավանդը Հայաստանում գիտության, մասնավորապես, քիմիայի, կենսաբանության և կենսաինֆորմատիկայի զարգացման գործում։ Ծանրակշիռ են նրա ծառայությունները գիտակազմակերպչական բնագավառում։ Ականավոր մաթեմատիկոս, մանկավարժ ու հասարակական գործիչ Արտաշես Շահինյանի զավակ…