Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ
Բրազիլացի հարձակվողը հեռացավ «Արարատ-Արմենիայից»
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվող Կայրոն Բատիստայի հետ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը: Վերջինս մեկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում և երկու անգամ աչքի է ընկել գավաթի խաղարկությունում: Ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Կայրոն Բատիստային և մաղթում է նրան հաջողություններ հետագա կարիերայում:

