Բրազիլացի հարձակվողը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հրապարակող՝

70.thumb

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվող Կայրոն Բատիստայի հետ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը:

Վերջինս մեկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում և երկու անգամ աչքի է ընկել գավաթի խաղարկությունում:

Ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Կայրոն Բատիստային և մաղթում է նրան հաջողություններ հետագա կարիերայում:

Ամենաթարմ