Արարատ Միրոյան
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին
ՀՀ ազգային ժողովից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարեւոր աջակցություն ցուցաբերելու համար:
Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին և բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ:


