Արա Այվազյան
Դատախազությունն Արա Այվազյանի հրաժարականի հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազությունից աղբյուրին տեղեկացրել են, որ զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում մայիսի 31–ին վերհանվել…
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղաչալյանը:
Բոլորիս համար էլ առաջնային են ազգային շահերը․ Գրիգորյանը՝ Այվազյանի հայտարարության վերաբերյալ
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին։ Այվազյանն իր խոսքում ասել էր, որ այդ քայլին է գնում, որ կասկած չլինի, թե ԱԳՆ-ն կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների ու նախաձեռնությունների, որոնք դեմ են մեր պետական ու ազգային շահերին։ Սրա առթիվ Գրիգորյանն ասաց, որ իրենց բոլորի համար…
Փաշինյանի խոսնակն Արա Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը՝ Գևորգյանը նշել է. «Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք՝ մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ…
Հուսով եմ՝ ձեզ ամոթով չեմ թողել․ Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղադալյանը։ Այվազյանը նշել է, որ շատ դժվարությամբ է այդ որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել է պաշտոնը, իր համար եղել է մի չափանիշ․ «այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության,…
Երբ վարչապետը ներկայացնում էր իր առաջարկը, ԱԳ նախարարը գլխով էր անում․ Մարուքյանը՝ Այվազյանի հրաժարականի մասին
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականին ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ասաց, որ երբ ԱԽ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատարն առաջարկությունը ներկայացրեց և ասաց, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, Այվազյանը գլխով արեց ու այդ ամենը կա ձայնագրված։ Մարուքյանը նշեց, որ զարմացել է, երբ իմացել է Այվազյանի հրաժարականի մասին։…
Մակունցը խոսեց Այվազյանի հրաժարականի մասին
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադաձավ Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին։ Նա ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարը Այվազյանին տեղեկացրել է իր առաջարկի բովանդակության մասին և դրա վերաբերյալ առնվազն առարկություն չի ստացել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Մակունցը նշեց, որ մնացած դրդապատճառներից տեղյակ չէ։ «Իմ քայլի» ղեկավարն ընդգծեց նաև, որ…
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157620215362434
Այվազյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը
Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դևալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի…
Մեկնարկել է Այվազյանի ու Զարիֆի առանձնազրույցը
Այցով Հայաստանում է գտնվում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում ծրագրվում են հանդիպումներ ՀՀ արտաքին գործերի պաշտոնակատար Արա Այվազյանի, ՀՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս պահին արդեն ընթանում է Զարիֆի ու Այվազյանի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի էջից։
ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Հայաստանի արտաքին…
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված զինված ոտնձգությունը
Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս…
Անթույլատերելի եմ համարում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում․ Այվազյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ): Անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին: Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք…
Արա Այվազյանը հանդիպել է Իրանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի…
Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Այվազյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայիսի 21-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Իր ելույթում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵԽ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման գործում և ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի խորհրդի…














